Նոայի գլխավոր մարզիչը խոսել է Տորարինսոնի ցավալի վնասվածքից
Հոկտեմբերի 24-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոան» Վիեննայի «Ալյանց» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Ռապիդին»։
Խաղասկզբում «Ռապիդի» ֆուտբոլիստը կոպիտ խաղով վնասվածք էր հասցրել «Նոայի» պաշտպան Գուդմունդուր Տորարինսոնին։ Վերջինս լքել էր խաղադաշտը պատգարակի օգնությամբ։
Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Տորարինսոնի վնասվածքին։
«Տորարինսոնի վնասվածքի լրջության մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել. պետք է գնահատենք նրա վիճակը: Հարվածի արդյունքում վնասվածք ստացավ, սակայն պետք է դեռ հասկանանք, թե որքանով է այն լուրջ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է պորտուգալացի մասնագետը: