Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից. Մոտա
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» Վիեննայում նվազագույն հաշվով զիջել է «Ռապիդին»:
Խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է խաղի մասին։
«Կարծում եմ, որ երկկողմանի շատ դիտարժան խաղ էր: Ըստ իս՝ «Ռապիդը» առաջին կեսում շատ ավելի լավ տեսք ուներ, նրանք կարողացան գոլ խփել, իսկ մենք չէինք կարողանում վերահսկել գնդակն այնպես, ինչպես ցանկանում էինք: Հետո նրանք գոլ խփեցին ստանդարտ իրավիճակից, որն իրենց ուժեղ կողմերից է:
Կարծում եմ՝ առաջին կեսի արդյունքներով 0-1 հաշիվը միանգամայն արդարցված էր, բայց երկրորդ կեսում որոշակի փոփոխություններ կատարեցինք ու սկսեցինք ավելի շատ տիրել նախաձեռնությանը: Կարծում եմ՝ երկրորդ կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք:
Ավելին, կարողացանք «Ռապիդին» ստիպել հետ քաշվել ու նաև մի քանի գոլային պահ ունեցանք, սակայն չկարողացանք դրանք գոլի վերածել: Կարծում եմ՝ շատ դիտարժան խաղ էր: Շնորհավորում եմ «Ռապիդին» երեք միավորի համար, բայց ինքս շատ գոհ եմ իմ տղաների կատարած աշխատանքից»,- Մոտայի խոսքերն է մեջբերում Armsport.am-ի թղթակիցը՝ Վիեննայից։