Արմեն Սարգսյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 24-ի հրամանագրով Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրերով Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։