Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել, որով Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Նախագահի հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-94-Ա որոշումը.
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում 67 կողմ ձայներով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Հայկ Գրիգորյանը։
Ներկայացնում են Հայկ Գրիգորյանի կենսագրությունը։
Նա իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է։
Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։
Ծառայությունը Զինված Ուժերում.
1994–1996թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Կրթություն.
1993թ. ավարտել է Երևան քաղաքի Ա.Բլոկի անվան № 122 ﬕջնակարգ դպրոցը:
1997- 2001թթ. սովորել և էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը:
2006-2009թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրան:
2013-2017թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ Պն ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրան:
2021թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Ծառայությունը ՀՀ դատախազությունում.
2001-2006թթ.-ին ՀՀ զինվորական դատախազության Երևանի, 2-րդ և 3-րդ կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ:
Ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում.
2009թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, ﬔթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ:
2010թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար):
2011թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ (ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ):
Ծառայությունը ՀՀ քննչական կոﬕտեում.
2014թ.-ին ՀՀ քննչական կոﬕտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
2015թ.-ին ՀՀ քննչական կոﬕտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
2018-2021թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ:
Պաշտոնավարումը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում.
2022թ. դեկտեմբերի 6-ից Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ:
Դասային աստիճան.
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:
Պարգևներ.
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է 21 ﬔդալով, 4 հուշաﬔդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով:
Այլ տեղեկություններ.
Հեղինակ է շուրջ 47 գիտական հոդվածների և 3 ﬔնագրությունների (ընդհ. ծավ. 112 տպ. մամուլ), որոնք վերաբերում են քրեական և ﬕջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիﬓահարցերին։
Տիրապետում է հայերենին և ռուսերենին: