ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի՝ ՀՀ-ում գտնվող հարազատների հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Ադրբեջանի իշխանությունը տեղեկացրել է Ստեփանակերտում 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին։ Կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք կապի մեջ են Հայաստանում գտնվող հարազատների հետ, կառույցը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հետագա քայլերի հարցում։
Ստեփանակերում մնացած կնոջ մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Ըստ ադրբեջանական կողմի՝ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել է հոկտեմբերի 20-ին, որպես մահվան պատճառ նշվում է առողջական խնդիրը։