Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ
Ալաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։
37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և մեքենայով գնացել մոտակա եկեղեցի:
Վերջինս ստիպել է ամերիկուհուն իրեն հավատարմության երդում տալ, որից հետո նրան քարշ է տվել դեպի ավտոմեքենան և բռնաբարել։
Կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն և հայտնել, որ նա անհետացել է․ հանցագործը բաց է թողել տուժած կնոջը միայն այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան։
Քննչական կոմիտեի աշխատակիցները ուսումնասիրում են կատարված հանցագործության ամբողջական պատկերը․ հետաքննությունը չի բացառում, որ իրականում ավելի շատ տուժածներ կան։