Ի՞նչ են քննարկել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը․ հանդիպում առանձնատանը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։
Լուրը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Դեսպանի խնդրանքով նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- հայտնել է Մուսինյանը։