Վենեսուելան Մադուրոյի ղեկավարությամբ ամրապնդում է իր ինքնիշխանությունը. Պուտին
Վենեսուելան՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ, ամրապնդում է իր ինքնիշխանությունը և ցուցադրում է զարգացման լավ տեմպեր, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Վենեսուելան Ձեր ղեկավարությամբ շարունակում է կոմանդանտե Չավեսի քաղաքականությունը՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ, ցույց է տալիս զարգացման լավ տեմպեր »,- ասել է ՌԴ ղեկավարը՝ դիմելով Մադուրոյին BRICS-ի գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպմանը BRICS plus/outreach ձևաչափով։
BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը։
BRICS-ը միջպետական ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006թ., Ռուսաստանը կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցնում է հունվարի 1-ից։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, 2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Ռուսաստանի BRICS-ի նախագահությունն անցկացվում է բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով՝ հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության: Իր նախագահության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը կազմակերպել է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցառումներ։