«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու կյանք է խլել
«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու կյանք է խլել և շուրջ 160 000 մարդու ստիպել է հեռանալ տներից։ «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Տրամի»-ն, որը տեղացիները կոչում են «Քրիստինե», հորդառատ անձրևներ, հեղեղումներ և սողանքներ է առաջացրել Ֆիլիպինյան կղզեխմբի ամենամեծ Լուսոն կղզում։
Ֆիլիպինների կառավարությունը փոթորկի ճանապարհին ընկած շրջաններում փակել է դպրոցները և գրասենյակները։ Ավելի քան 163 000 մարդ գտնվում է տարհանման կենտրոններում։ Տասնյակ չվերթեր չեղարկվել են։
Ֆիլիպիններում տարեկան միջինը 20 արևադարձային փոթորիկ է լինում, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով, ուժգին քամիներով և սողանքներով։