«Նորմալ պահի քեզ, մնա չափերի մեջ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)
ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի միջև։
Այն բանից հետո, երբ ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց սննդամթերքի անվտանգության սպասարկման համար նախատեսվող վճարը հանող նախագծին, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ուշադրություն հրավիրեց այդ հանգամանքի վրա. «Ֆիքսենք, որ մեր գործընկերները Թունիսի վիզաների ազատականացմանը կողմ են քվեարկում, բայց կոնկրետ բարելավող դրույթ նախատեսող օրենքի նախագծին կողմ չեն քվեարկում», փոխանցում է Radar Armenia-ն։
«Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանն արձագանքեց տեղից, ինչի կապակցությամբ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց, թե ինչու է տեղից խոսում, այլ ոչ՝ վարման կարգով ելույթ խնդրում. «Դու-ով հետս չխոսես, մնա պատգամավորին սահմանած չափերի մեջ։ Նորմալ պահի քեզ... դու սկսեցիր «դու»-ով խոսել․ նորմալ պահի»։
«Հայաստան» խմբակցությունան պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ կոչ արեց պատգամավորների հետ խոսել հարգալից։ Նա նշեց, որ ԱԺ պատգամավորը իրավունք ունի քվեարկել իր խղճի մտոք։