Ըմբիշ Արման Վարդանյանը պարտվեց
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Վարդանյանը պարտություն կրեց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում ընթացող մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Վարդանյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Էրֆան Զարկանիի հետ:Վարդանյանը պարտվեց 8:0 հաշվով:
Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Հայկ Խլոյանը, իսկ Շանթ Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ: