Չեմ ընդունում, որ կարող է կրթություն չունեցող մարդը սկսի թելադրել՝ ինչպիսի քաղաքական միտք լինի. Խաչատուր Սուքիասյան
Ես կոչ եմ անում, որ առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները բարի լինեն, հարգեն ցանկացած քաղաքացու դերը նշանակությունը, նրա տաղանդը, առավելությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների վարքին:
«Երբ առանց ավելորդ էմոցիաների մասնագիտական հիմնավորումներ են բերվում, բավականին մեծ հարգանք է ձեւավորվում այդ մարդկանց նկատմամբ: Հիմա պետական համակարգում կան բավականին կրթված, գիտակից, իրենց աշխատանքը լավ պատկերացնող մարդիկ:
Եթե մարդն ուզում է մրցունակ լինել եւ հաջողություն գրանցել, այն, ինչով զբաղվում է, պետք է 24 ժամ դրանով զբաղվի, սովորի, կրթվի, դառնա ամենամրցունակը: Ես չեմ ընդունում այն, որ կարող է կրթություն չունեցող մարդը սկսի թելադրել, թե ինչպիսի քաղաքական միտք լինի»,-ասաց նա: