Թաթոյանը Հարվարդի համալսարանում ներկայացրել է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի փաստերը
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում ներկայացրել է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը․ ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը լիարժեք վկայում է հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության առկա և շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին:
Վերջում տեղի է ունեցել նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ։