Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Vienna Open»-ում
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Վիեննայի բաց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած «Vienna Open»-ի անդրանիկ մրցափուլում Կարեն Խաչանովը մրցել է աշխարհի 78-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Տյագու Ուայդի հետ:Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակ տոնեց երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից: