Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա:
Մանրամասները՝ տեսանյութում։