Պուտինն և Էրդողանը բանակցություններ են վարել Կազանում
Կազանում անցկացվող BRICS գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ նախագահը ցավակցել է իր թուրք գործընկերոջը Անկարայում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ։
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ արձանագրելով, որ այդ հարցում երկու երկրների դիրքորոշումները շատ մոտ են միմյանց։
Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է երկու պետությունների առևտրային հարաբերությունների դրական դինամիկան՝ հայտնելով, որ առևտուրի ցուցանիշը 8 ամսում գրանցել է 6 տոկոս աճ։