Ահաբեկչություն` Անկարայում․ կան զոհեր և վիրավորներ
Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։
«Հարձակման արդյունքում, ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Զոհերի ու տուժածների թվի մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Tusaş-ն աշխարհի 100 լավագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններից մեկն է, որը զբաղվում է անօդաչու սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և տիեզերական արդյունաբերության օբյեկտների մշակմամբ։