Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիք գյուղից դեպի Խոտանան տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը, «Mazda», և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառվառված է «Կարեն-Գարիկ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: