Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում կա շոշափելի առաջընթաց. Միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը զարգանում է դրական հունով:
Այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:
«Մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է: Կարծում եմ՝ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կան վստահությունն ամրապնդող որոշակի միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել»,–ասաց Միրզոյանը:
Նա հիշեցրեց՝ պայմանավորվածության համաձայն սահմանը պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բաց լիներ, սակայն, ցավոք, այն դեռ իրականություն չէ: Նախարարը հավելեց, որ կաշխատեն այդ ուղղությամբ: