Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություն են սկսել
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ զինված ուժերը սկսել են Keen Sword լայնածավալ համատեղ զորավարժությունները, որոնց աշխարհագրությունը կտարածվի Ճապոնիայի ամբողջ տարածքի վրա։ Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող զորավարժությունները, որոնց շրջանակներում, մասնավորապես, մշակվում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, կտևեն մինչև նոյեմբերի 1-ը։
Այդ մասին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։
Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցի մոտ 45 հազար զինծառայող՝ 33 հազարը ճապոնական կողմից, 12 հազարն՝ ամերիկյան կողմից։
Ճապոնիան և ԱՄՆ-ն այս տարի Keen Sword-ի շրջանակներում գործի կդնեն 40 նավ և 370 ինքնաթիռ: Նշվում է, որ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրվել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Կանադայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։
Keen Sword զորավարժությունն անցկացվում է 1986 թվականից։