Ավետ Պողոսյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետ Պողոսյան՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Որոշումն ընդունվել է, պարո՛ն Պողոսյան, շնորհավորում ենք: Ի գործ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: