Սա մեր մրցաշարն է, ցանկանում ենք կրկին նվաճել բաղձալի գավաթը․ Վինիսիուս
Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր դասավորվող խաղում կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ 5։2։ Մադրիդյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Խաղից հետո «արքայական ակումբի» վինգերը կիսվել է իր տպավորություններով, ինչպես նաև նշել, թե ինչ է ասել ընդմիջման ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Սա մեր մրցաշարն է և մենք ցանկանում ենք կրկին նվաճել բաղձալի գավաթը։ Հավատում ենք ինքներս մեզ և գիտենք, որ սեփական հարկի տակ կարող ենք ամեն ինչ։
Երբ եկանք հանդերձարան, բոլորն այնքան լուռ էին և լսում էին պարոնին (Անչելոտի): Ընդամենը մեկ բան է ասվել․ եթե դուրս գանք խաղադաշտ ու խփենք առաջինը, ապա կարող ենք հաղթել։
Արեցինք դա ի շնորհիվ մեր երկրպագուների և թիմի, որը ողջ ուժերը ներդրեց՝ նախատեսվածն իրագործելու համար։ Միաժամանակ, մենք պետք է ավելի բարելավենք մեր խաղը և նմանատիպ խաղ ցուցադրենք երկու խաղակեսերում էլ, հակառակ դեպքում պարոնը չի դիմանա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Վինիսիուսի խոսքերն է մեջբերում AS-ը՝ հղում անելով Movistar-ին։