Միշել Տեր-Զաքարյանը լքել է Մոնպելյեն․ Թիմը նոր մարզիչ ունի
Ժան Լուի Գասեն դարձավ «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։ Ակումբը որոշել է բաժանվել Միշել Տեր-Զաքարյանից Լիգա 1-ի 8-րդ տուրում «Մարսելից» կրած պարտությունից հետո (0-5):
«Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 8 խաղից հետո վաստակած 4 միավորով։
Ակումբը երեկ հայտարարեց Ժան Լուի Գասեի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետը մարզել է «Մարսելը» 2024 թվականի փետրվար-հունիս ամիսներին, իսկ նախորդ մրցաշրջանի վերջում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Միշել Տեր-Զաքարյանը որպես ֆուտբոլիստ իր կարիերայի զգալի մասն անցկացրել է «Մոնպելյեի» կազմում՝ 233 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Կարիերան ավարտելուց հետո նա որպես մարզիչ աշխատել է ակումբի երրորդ ու երկրորդ թիմերում, իսկ 2017-2021, 2023-2024 թվականներին արդեն աշխատել է որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ։ Իր մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Նանտը», «Կլերմոնը», «Ռեյմսը» և «Բրեստը», փոխանցում է Armsport-ը։