Ադրբեջանցիները՝ Կիրանցից իրենց հանձնված տարածքներում դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Ադրբեջանցիները՝ Կիրանցից իրենց հանձնված տարածքներում դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել
Սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին հանձնված տարածքներում ադրբեջանցիները ակտիվություն են դրսևորում։ Կիրանցի բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքներում աշխատող ադրբեջանցի զինվորականները հավանաբար ականներ են որոնում։ Ադրբեջանցիները Մազամ գյուղից մինչև Ջողազի լճի թերակղզի(ոը հանձնվել է Ադրբեջանին) հատվածում կամուրջ են կառուցել: Ջողազի լճի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի տներընախկինում մեր հենակետերից լավ տեսանելի, դիտարկվող էին, հիմա Կիրանցի տները կարող են հարմար թիրախներ լինել ադրբեջանական հենակետերից։
Ադրբեջանցիները հավաքվում են Ադրբեջանին հանձնված, Կիրանց գյուղի՝ միջպետական ավտոճանապարհի կամրջի վրա, նրանք դպրոցական երեխաներ են բերել Ադրբեջանին հանձնված տարածքներ, նրանց համար էքսկուրսիա՞ են կազմակերպել սահմանագոտի»։