Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն
Ալբանիայի Տիրանա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Հայկ Խլոյանը (97 կգ) եզրափակիչում այսօր հաղթեց բելառուս մարզիկին 11-6 հաշվով ու դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) այսօր եզրափակիչում 1-3 հաշվով զիջեց Գեորգի Չխիկվաձեին և դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր։
Այսօր Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Արման Վարդանյանը (63 կգ) զիջեց կիսաեզրափակիչում Մոլդովան ներկայացնող մարզիկին և վաղը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար։