Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով կան զոհեր
Առնվազն վեց մարդ է զոհվել Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով, հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Միգել Դիաս Կանելի խոսքերը:
«Նախնական տվյալներով զոհվել է վեց մարդ»,- հայտարարել է նախագահը։
Դիաս Կանելը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
ԱՄՆ-ի Փոթորիկների հետազոտման ազգային կենտրոնը նախազգուշացրել էր հոկտեմբերի 22-ին Կուբայի արևելքում հեղեղումների և սողանքների, ինչպես նաև Բահամյան կղզիների հարավ-արևելքում հնարավոր հեղեղումների վտանգի մասին: