Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հոկտեմբերի 22-ին հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է երկու ուղղաթիռ։ Գործարանի աշխատակիցներին տարհանել են։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։