Հայ-ադրբեջանական պրոցեսի մեջ Թուրքիայի ներգրավվածությունն ակնհայտ է․ Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնհայտ է համարում Թուրքիայի ներգրավվածությունը:
Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Այս պրոցեսի մեջ Թուրքիայի ներգրավվածությունն ակնհայտ է: Բնական է, որ դա պետք է լիներ և լինելու էր»,–ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով ՝ Թուրքիայի կողմից միջնորդ լինելու առաջարկ չի եղել: «Միակ առաջարկը «3+3» հարթակում բանակցելու առաջարկն է, որը կքննարկենք և մեր արձագանքը կտանք»,-ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ Ժնևում ունեցած հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց. «Իմ հանդիպումից հետո ես տպավորություն ունեմ, որ նրանք նույնպես սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին և փորձում են Ադրբեջանին ամեն կերպ սատարել: Իմ տպավորությամբ՝ նրանց մոտ էլ է հարց առաջանում, թե ինչու խաղաղության պայմանագիրը չի կնքվում»: