ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները
Մաքսային բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները. «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։
Նախկինում մաքսային հսկողության նպատակով պահվող առաքանիներն ստանալու համար պարտադիր էր այցելել կարգո։
Հիմա հարցերի դեպքում մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց՝ հեռախոսազանգի կամ նամակի միջոցով։
Նախկինում առաքանին ոչ անձնական օգտագործման ապրանք դիտարկվելու դեպքում, այցելում էին կարգո, և հայտարարագիրը լրացնելու համար վճարում մաքսային միջնորդին:
Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։
Նախկինում առաքանին կարգոյից ստանալու համար վճարում էին բեռնամշակման համար նախատեսված գումար։
Հիմա մաքսային մարմինը առաքանին տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով այն առաքելու նպատակով։