Արթուր Գրիգորյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, որոշում է ստորագրել, որով իր օգնականներից մեկին ազատել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արթուր Գրիգորյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք՝ վերջինս վարչապետի օգնական էր նշանակվել 2020թ. հունիսի 16-ից։