Վերաօծվել է Վահագնի համայքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Լոռու մարզի Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան կա: