Դու մեզ պարտք ես․ Լապորտան՝ Ֆլիկին
Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլի երրորդ տուրում չորեքշաբթի օրը կհանդիպեն «Բարսելոնան» ու «Բավարիան»։
2020 թվականին թիմերը հանդիպեցին մրցաշարի փլեյ-օֆֆում, այն ժամանակ «Բավարիան» 8-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Մյունխենյան թիմի մարզիչն այն ժամանակ Հանս-Դիտեր Ֆլիկն էր, ով այժմ մարզում է կատալոնացիներին։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիայի» դեմ խաղից առաջ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հիշել է այդ խոշոր պարտությունը։
«Դու մեզ պարտք ես։ Լավ կլիներ խոշոր հաշվով հաղթել, բայց ցանկացած հաղթանակ լավ արդյունք կլինի»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Լապորտան Ֆլիկին:
«Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին, փոխանցում է Armsport-ը։