Չելսիի ապագա ֆուտբոլիստը գերազանցել է Նեյմարի ռեկորդը
«Պալմեյրասի» հարձակվող Էշտևաոն Բրազիլիայի Ա Սերիայի այս մրցաշրջանում վաստակել է 18 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով (10 գոլ և 8 գոլային փոխանցում)։
Այսպիսով, հարձակվողը սահմանել է լիգայի ռեկորդ՝ դառնալով ամենաարդյունավետ ֆուտբոլիստը մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների շրջանում։
Նա շրջանցեց Նեյմարին, ով 2009 թվականին «Սանթոսում» հանդես գալով 16 արդյունավետ գործողություն էր կատարել։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի նորեկը հաջորդ ամառ կմիանա «Չելսիին», որն արդեն ֆուտբոլիստի տրանսֆերը համաձայնեցրել է բրազիլական ակումբի հետ, փոխանցում է Armsport-ը։