Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:
Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման դինամիկան: Մտքեր են փոխանակվել մի շարք ոլորտներում փոխգործակցության աշխուժացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։