Ուկրաինայի նախագահը հայտարարել է Կուրսկի մարզում բուֆերային գոտու ստեղծման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում բուֆերային գոտու ստեղծման մասին։
Զելենսկին իր Տելեգրամ ալիքում կատարած գրառման մեջ նշել է, որ հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովի, Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչի հետ։
Այդ շրջանակներում քննարկվել են նաև Գերագույն գլխավոր հրամանատարի մանրամասն հաշվետվությունը մարտական գործողությունների բոլոր ուղղություններում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ըստ Զելենսկու՝ առանձին քննարկման առարկա է հանդիսացել Կուրսկի օպերացիան, որտեղ, նրա բնութագրմամբ, ուկրաինական կողմը պահպանում է իր դիրքերը։
«Ուկրաինայի տարածքում բուֆերային գոտու փոխարեն, որը ծրագրել էին ռուսները, մենք բուֆերային գոտի ստեղծեցինք մեր սահմանին՝ Ռուսաստանի տարածքում»,-գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Կուրսկի գործողության շնորհիվ փոխանակման «ֆոնդ»-ի համալրմամբ հաջողվել է զգալի թվով ուկրաինացիների ազատել ռուսական գերությունից։