ԱՄՆ-ն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված ՀՀ-ի ջանքերին. ԱՄՆ փոխդեսպան
Այսօր առավոտյան ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ողջույնի խոսք է ուղղել օդային և ցամաքային սահմանի հսկողությանը նվիրված հնգօրյա դասընթացի մասնակից հայ իրավապահներին։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ թմրամիջոցների և մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի շրջանակում»,- նշված է գրառման մեջ։