Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել է 288 արձանագրություն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առևտրի և ծառայությունների ոլորտում առևտրային սուբյեկտների, մասնավորապես` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող գործունեության ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել է 288 արձանագրություն, որից
-180-ը՝ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, իսկ 108-ը՝ վարչական շրջանների կողմից, ընդ որում՝
-52-ը Կենտրոն վարչական շրջանի,
-3-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի,
-11-ը՝ Արաբկիր վարչական շրջանի,
-8-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի,
-25-ը Նոր Նորք վարչական շրջանի,
-1-ը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի,
-4-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի,
-3-ը՝ Ավան վարչական շրջանի
-1-ը՝ Էրեբունի վարչական շրջանի կողմից: