Երևան, 21.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ... ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներ... Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծր... Երևանում ապամոնտաժվել է 3818 գովազդային վահան... Գրոսմայստեր Արամ Հակոբյանը` Pavlodar Open 202... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավ... Ավտոբուսից երեք ուղևորի ընկնելու դեպքի առթիվ ... Նավալնիի կինը Ռուսաստան վերադառնալու դեպքում ... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ «Երևանի ավտոբուս» ընկերությունը փորձնական իրա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթ... Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նա... Այժմ ՀՀ ՄԻՊ գրասենյակը լիովին անկախ կառույց է... Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հանդիպել է կանան... Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շո... Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատ... ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջա... Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ ... Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 հոգի տեղափոխվել է... Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 հոգի տեղափոխվել է... Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ե... Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծ... ՊԵԿ-ն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում ՄԻՊ հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է ... Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը Վարդենիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Միասնական տոմսային համակարգը մեզ օգնելու է խո... ԱՄՆ-ում մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հր... 43-ամյա Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել... Որոշ հասցեներում լույս չի լինի Փրկարարները կորած քաղաքացու դին մոտեցրել են շ... Գազ չի լինի Պաշտոնական․ Բարսեղյանը երկարաձգել է պայմանագր... Ջուր չի լինի. հասցեներ Շատ էմոցիաներ կան, հիմա ես շատ երջանիկ եմ․ Խա... ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին՝ հրդեհի բ... Մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած վթ... Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` ... Սի Ծինպինը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բարեկամութ... Բնակարանը վարձակալության հանձնած, կանոնները խ... Քննարկվել են Հայաստանի ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանա... Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տար... Մեսսին՝ Ինտեր Մայամիի պատմության ամենաարդյուն... Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի ... Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կե... Նոր մանրամասներ՝ ավտոկռունկի կողաշրջման դեպքի... Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի... ԵՊՀ ուսանողները այցելել են ՄԻՊ-ի գրասենյակ Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 84... Հռոմի եկեղեցում ջրօրհնեք է կատարվել. աղոթել ե... Պռոշյան գյուղում վթարի ենթարկված 32-ամյա կինը... Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է․ԿԸ... Եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է նոր մշա... Մոդրիչը գերազանցեց Պուշկաշին․ խորվաթ կիսապաշտ... Հրազդանում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու մա... Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբե... Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանք... Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF... Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գո... Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սի... Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր ... Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ope... Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Սոթքում առաջին ձյունն է տեղացել․ գյուղացիների... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայաց... Սպասվում է կարճատև անձրև․ լեռնային գոտիներում... Աբովյանում հայտնի հյուրանոցային համալիրի սենյ... Շարունակվում է զինծառայողների ատեստավորման գո... «100 կիլոմետրը՝ 6 ժամում. կեցցե՛ հեծանիվը»․ Փ... Արշակյանը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին... Պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Պապոյ... «Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով... Գործարկվելու է էլեկտրական շչակ Սևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Ալեն Սիմոնյանի համար զարմանալի և ցավալի է, որ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքն ընտրում է համայ... Մեքենան բախվել է գովազդային սյանը և վերածվել ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկ... Գազ չի լինելու․ հասցեներ Ղազախստանում դեռահասի սպանությունից հետո բարձ... Հայաստանում քանի անձ զենք պահելու և կրելու թ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդն... Հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում Նոր ավտոբուսների ու տրոլեյբուսների առաջին խմբ... Իսրայելի վարչապետը Իրանին մեղադրել է իրեն ու ... Գյումրիում այցելեցի Արթուրին, Գարիկին և նրանց... Բռնություն է գործադրվել հոգևորականի նկատմամբ․... Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճու... Ո՞րն է բազոֆիլների հիմնական ֆունկցիան

Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից. Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի վերաբերյալ պահանջին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իր հրաժարականի վերաբերյալ պահանջին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,

Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:

Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը՝ ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը, և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:

2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025 թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլև ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում:

Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:

Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։ Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:

Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։   

Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»։

Այս թեմայով

Գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ... ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներ... Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծր... Երևանում ապամոնտաժվել է 3818 գովազդային վահան... Գրոսմայստեր Արամ Հակոբյանը` Pavlodar Open 202... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանում առևտրային սուբյեկտների վարչական իրավ... Ավտոբուսից երեք ուղևորի ընկնելու դեպքի առթիվ ... Նավալնիի կինը Ռուսաստան վերադառնալու դեպքում ... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ «Երևանի ավտոբուս» ընկերությունը փորձնական իրա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթ... Հայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նա... Այժմ ՀՀ ՄԻՊ գրասենյակը լիովին անկախ կառույց է... Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հանդիպել է կանան... Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շո... Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատ... ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՀ-ի և Ադրբեջա... Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ ... Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 հոգի տեղափոխվել է... Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 հոգի տեղափոխվել է... Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ե... Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծ... ՊԵԿ-ն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում ՄԻՊ հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է ... Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը Վարդենիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Միասնական տոմսային համակարգը մեզ օգնելու է խո... ԱՄՆ-ում մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հր... 43-ամյա Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել... Որոշ հասցեներում լույս չի լինի Փրկարարները կորած քաղաքացու դին մոտեցրել են շ... Գազ չի լինի Պաշտոնական․ Բարսեղյանը երկարաձգել է պայմանագր... Ջուր չի լինի. հասցեներ Շատ էմոցիաներ կան, հիմա ես շատ երջանիկ եմ․ Խա... ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին՝ հրդեհի բ... Մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած վթ... Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` ... Սի Ծինպինը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բարեկամութ... Բնակարանը վարձակալության հանձնած, կանոնները խ... Քննարկվել են Հայաստանի ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանա... Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տար... Մեսսին՝ Ինտեր Մայամիի պատմության ամենաարդյուն... Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի ... Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կե... Նոր մանրամասներ՝ ավտոկռունկի կողաշրջման դեպքի... Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի... ԵՊՀ ուսանողները այցելել են ՄԻՊ-ի գրասենյակ Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 84... Հռոմի եկեղեցում ջրօրհնեք է կատարվել. աղոթել ե... Պռոշյան գյուղում վթարի ենթարկված 32-ամյա կինը... Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է․ԿԸ... Եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է նոր մշա... Մոդրիչը գերազանցեց Պուշկաշին․ խորվաթ կիսապաշտ... Հրազդանում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու մա... Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբե... Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանք... Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF... Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գո... Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սի... Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր ... Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ope... Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ Սոթքում առաջին ձյունն է տեղացել․ գյուղացիների... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայաց... Սպասվում է կարճատև անձրև․ լեռնային գոտիներում... Աբովյանում հայտնի հյուրանոցային համալիրի սենյ... Շարունակվում է զինծառայողների ատեստավորման գո... «100 կիլոմետրը՝ 6 ժամում. կեցցե՛ հեծանիվը»․ Փ... Արշակյանը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին... Պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Պապոյ... «Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով... Գործարկվելու է էլեկտրական շչակ Սևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Ալեն Սիմոնյանի համար զարմանալի և ցավալի է, որ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքն ընտրում է համայ... Մեքենան բախվել է գովազդային սյանը և վերածվել ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկ... Գազ չի լինելու․ հասցեներ Ղազախստանում դեռահասի սպանությունից հետո բարձ... Հայաստանում քանի անձ զենք պահելու և կրելու թ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդն... Հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում Նոր ավտոբուսների ու տրոլեյբուսների առաջին խմբ... Իսրայելի վարչապետը Իրանին մեղադրել է իրեն ու ... Գյումրիում այցելեցի Արթուրին, Գարիկին և նրանց... Բռնություն է գործադրվել հոգևորականի նկատմամբ․... Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճու... Ո՞րն է բազոֆիլների հիմնական ֆունկցիան
Ամենաընթերցվածը
website by Sargssyan