Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, Արշակունյաց 196 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Կ. Մալխասյանի վարած «Հյունդայի Էլանտրա» և Երևանի բնակիչ 39-ամյա Ա. Բորոզանջյանի վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցման վրա, և մասամբ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, սակայն պարեկներին հաջողվել է կարգավորել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։