Շատ էմոցիաներ կան, հիմա ես շատ երջանիկ եմ․ Խաչանով
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 կարգի մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ խաղում նա երեք սեթում հաղթեց կանադացի Գաբրիել Դիալոյին (118-րդ ռակետ)՝ 6:2, 5:7, 6:3 հաշվով:
«Շատ էմոցիաներ կան, հիմա ես ինձ թեթևացած եմ զգում և շատ երջանիկ: Չէր կարելի սպասել, որ եզրափակիչը հեշտ կլինի, առանց լարվածության, բայց այդպես էր մինչև 6:2, 4:2 հաշիվը: Հետո նա հանգստացավ, սկսեց ավելի հաճախ հարվածել ու հանկարծակի շրջեց հանդիպման ընթացքը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ 2024 թվականին Խաչանովը հաղթել էր Դոհայի (Քաթար) ATP-250 մրցաշարում։ 28-ամյա Կարենը նվաճեց իր կարիերայի 7-րդ տիտղոսը: Ալմաթիում հաջող ելույթից հետո Խաչանովը կբարձրանա երկու հորիզոնականով և կդառնա աշխարհի 24-րդ ռակետը։