Քննարկվել են Հայաստանի ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:
Յանթի Ռահմանն իր հերթին կարևորել է Հայաստանի մասնակցությունն AIPA-ի աշխատանքներին՝ այն համարելով կարևոր հարթակ ԱՍԵԱՆ ԽՎ-ի հետ կապեր հաստատելու թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ մակարդակներում:
Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: