Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի կարող արժեք լինել․ Նիկոլ Փաշինյան
«Մարդը բարձրագույն արժեք է, և հետևաբար մարդու պահանջմունքը բավարարելուն ուղղված որևէ բան չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես հակաարժեք, և հակաարժեքային. չկա մարդ՝ չկա արժեք»:
Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցանկացած այլ բան, որին մենք սովոր ենք և ընդունված է համարել արժեք՝ արվեստ, երաժշտություն, գրականություն, աղոթք, այդ ամեն ինչը առանց մարդու զրո է:
Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի կարող արժեք լինել»,- ասել է Կառավարության ղեկավարը: