Մոդրիչը գերազանցեց Պուշկաշին․ խորվաթ կիսապաշտպանը նոր ցուցանիշ է գրանցել
Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում:
Մոդրիչն Իսպանիայի առաջնության՝ «Սելտայի» դեմ խաղում փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: Երեք րոպե անց խորվաթը գոլային փոխանցում կատարեց: Վիգոյում կայացած հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2:1: Հաղթողների կազմում գոլեր խփեցին Վինիսիուսը և Կիլիան Մբապեն, իսկ տանտերերից աչքի ընկավ Վիլլոտ Սվեդբերգը:
Մոդրիչը դուրս եկավ խաղադաշտ 39 տարեկան 40 օրական հասակում: Նա գերազանցեց հունգարացի Ֆերենց Պուշկաշի ռեկորդը, ով 1966 թվականին իր վերջին խաղն անցկացրել է «Ռեալի»-ի կազմում՝ խաղադաշտում լինելով 39 տարեկան 36 օրական հասակում:
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն արդեն մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման և կատարել երկու գոլային փոխանցում: