Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը
ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են՝ գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը:
Անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես տարբեր բիզնես ասոցիացիաների միությունների անդամավճարների հարկման մեխանիզմներին, փաստաբանական ծառայությունների և շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտների դրույքաչափեր վերանայմանը:
ԱԺ տնտեսական հարցերի մծտական հսանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բարձրացված խնդիրները կհավաքագրվեն և հնարավորության շրջանակում դրանց կտրվեն ընդունելի լուծումներ: