Սպասվում է կարճատև անձրև․ լեռնային գոտիներում ձյան տեսքով
Հոկտեմբերի 20-ի և 22-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։
Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում՝ հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև։