Հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում՝ Մ2 մայրուղում, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդիի և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: