Անչելոտին կանգնած է օգնականներին կորցնելու վտանգի առաջ․ հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը մոտ ապագայում կարող է փոփոխությունների ենթարկվել։
Դավիդե Անչելոտին և Ֆրանչեսկո Մաուրին, որոնք ներկայումս օգնում են Կարլո Անչելոտիին, պատրաստվում են գնալ իրենց ճանապարհով. երկուսն էլ մտածում են մարզչական անկախ կարիերա սկսելու մասին, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ հաջորդ ամառ երկու մասնագետներն էլ կլքեն «սերուցքայինների» ճամբարը։ Դավիդե Անչելոտին և Ֆրանչեսկո Մաուրին Անչելոտիի հետ աշխատել են նաև անգլիական «Էվերտոնում», իտալական «Նապոլիում», գերմանական «Բավարիայում» և ֆրանսիական ՊՍԺ-ում:
Իտալացի մասնագետի երկու օգնականներն էլ այժմ 35 տարեկան են։ Կարլո Անչելոտիի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։