Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց 60 կգ քաշային մարզիկների պայքարում Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինացի Տատյանա Դովգալին։
Բռնցքամարտիկը նախորդ տարի ևս նվաճել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնի կոչումը: