Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը. Հակոբ Արշակյան
Աժ գործընկերներիս հետ Վիենտյանում եմ՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար: Այդ մասին ասված է ԱԺ փոխնախագահ Հակբ Արշակյանի Ֆեյսբուքի էջում։
«Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել եմ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ:
Նշել եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, և ընդգծել, որ նման գագաթնաժողովները ևս կարևոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել Հայաստանում խնդիրների խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը:
Քննարկել ենք նաև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարևորությունը»,- նշված է գրառման մեջ: