Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցի
Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին։ Վերանորոգման համար պետբյուջեից 137 միլիոն դրամ է հատկացվել։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. դրանք 400-ամյա արվեստի բացառիկ գործեր են։ Հայ մասնագետներին օգնում են արտերկրի գործընկերները:
Մանրամասն՝ տեսանյութում։